Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է․ հնչել են կրակոցներ, կան տուժածներ, բերման ենթարկվածներ

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է․ հնչել են կրակոցներ, կան տուժածներ, բերման ենթարկվածներ
14.04.2019 | 07:45

Ապրիլի 13-ին, վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել, մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ «Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին», - ասված է Հայաստանի ոստիկանության հաղորդագրությունում: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ «Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը», - փոխանցում է Ոստիկանությունը: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:


«Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ», - տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը: Գյուղ է ժամանել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրա այցից հետո գյուղացիները բացեցին գյուղի մոտակայքով անցնող երկաթգիծը, որ փակվել էր ապրիլի 13-ի առավոտյան գյուղում հնչած կրակոցներից հետո: Դավիթ Սանասարյանը առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները: Երկաթգիծը փակած բնակիչները որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ